Արտաքին 1 ամիս առաջ - 09:36 31-07-2026

Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ զինաթափման պատմական համաձայնագրի մասին. Իսրայելն անհամաձայնություն է հայտնում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կահիրեում միջնորդների և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջև կայացած բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պաղեստինյան շարժման լիարժեք զինաթափման պատմական համաձայնագիր, որն իրականացվելու է փուլերով։

Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցում գրել է, որ համաձայնագիրը կարևոր քայլ է դեպի Գազան կառավարող նոր պաղեստինյան իշխանության ձևավորումը, որը սերտորեն կհամագործակցի Խաղաղության խորհրդի հետ։ Զինաթափման ավարտին իսրայելական զորքերը դուրս կգան, իսկ միջազգային կայունացման ուժերը կաշխատեն նոր պաղեստինյան ոստիկանության հետ։Բացի այ Թրամփը նաև իր շնորհակալությունն է հայտնելմիջնորդներին՝ Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային։


Չնայած հայտարարված առաջընթացին՝ Իսրայելը դեռևս գոհ չէ առաջարկվող պայմաններից։ Իսրայելցի պաշտոնյաներից մեկը նշել է, որ Թել Ավիվը որպես նախապայման պահանջում է ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափում և Գազայի հատվածի լիակատար ապառազմականացում.
«Ներկայացված 15 կետանոց փաստաթուղթը բավարար պատասխան չի տալիս այս պահանջներին, և Իսրայելն արդեն արտահայտել է իր առարկությունները»։

Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ խաղաղ գործընթացի հետագա ընթացքը մեծապես կախված կլինի Իսրայելի վերջնական արձագանքից և լայն համաձայնության հասնելու պատրաստակամությունից։



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ