ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան երկակիություն է տեսնում Վաշինգտոնի որդեգրած քաղաքականության մեջ:
«Մենք նման երկակիություն ենք տեսնում ամերիկյան դիրքորոշման մեջ։ Մի կողմից՝ նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, չնայած նախագահ Թրամփն ասում է. Մենք չգիտենք, թե ում ենք մատակարարում, մենք մատակարարում ենք ՆԱՏՕ-ին, իսկ մնացած ամեն ինչ մեր գործը չէ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Պեսկովը։
Թամարա Քալանթարյան