Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 14:57 23-07-2026

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով։ Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։

Նաև առկա են շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներ և սաներ:
Մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։ Որոշմամբ կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի երկարացման հարցը (շուրջ 21 շահառու)։

Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում բնակելի անշարժ գույքի արժեքները ավելի բարձր են, քան նախորդ տարիներին էր՝ և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 2026 թվականի փետրվար ամսին ՀՀ մարզերի քաղաքներում վաճառված բնակարանների գների վերլուծությունը՝ առաջարկվում է Որոշման մեջ փոփոխել աջակցության գումարի չափը՝ 6.3 մլն դրամի փոխարեն սահմանել 8.7 մլն դրամ։

Որոշմամբ կարգավորվում են բնակարանի գնման վկայագրի միջոցով ՀՀ մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք