Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 15:58 16-07-2026

Դանակահարությո՞ւն, թե՞ խուլիգանություն. ՆԳՆ-ն հերքում է, գյումրեցիները չեն հավատում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Երեկ երեկոյան լարված իրավիճակ էր ստեղծվել Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում։ Oragir.Newsհայտնել էր, որ Գյումրիում դանակահարություն է եղել․ Սայաթ-Նովա փողոցում կուտակվել էին ոստիկանական ուժեր, իսկ ճանապարհը ժամանակավորապես միակողմանի փակվել էր։

Շրջանառվում էին տարբեր վարկածներ՝ ավտովթարից մինչև կրակոցներ և դանակահարություն։ Ոստիկանությունը լռությունը խախտեց միայն առավոտյան՝ տարածելով հերքում, ըստ որի՝ դանակահարության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ոստիկանության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հուլիսի 15-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Աուդի» մակնիշի մեքենայի վարորդի կատարած իրավախախտումն արձանագրելու ժամանակ Շիրակի մարզի գումարտակի պարեկներին են մոտեցել նրա երկու ընկերները։

Նրանք խոչընդոտել են պարեկների օրինական գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք, հնչեցրել վիրավորական արտահայտություններ՝ միաժամանակ խաթարելով բնականոն երթևեկությունը։ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 32, 41 և 47 տարեկան երեք տղամարդ, ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։

Դեպքի կապակցությամբ լրատվամիջոցներում տարածված դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։

ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Oragir.News-ին ավելի վաղ հայտնել էին, որ խուլիգանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել։

Չնայած ոստիկանության կողմից տարածված հերքմանը՝ Գյումրիում շարունակում են շրջանառվել համառ խոսակցություններ, թե երեկ տեղի ունեցած միջադեպի իրական հանգամանքները փորձել են թաքցնել՝ այն ներկայացնելով որպես խուլիգանության դեպք։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
19:00 Հանրության համար՝ «չարագործ», ԱԳՆ-ի համար՝ պատվավոր հյուպատոս․ Պիլարսկիի երկվությունը
22:14 ՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից