Ներքին 3 տարի առաջ - 16:57 16-05-2023

Գյոզալական շենքը պտի շուկա դարձնեն. գյումրեցիները՝ կինոթատրոնի շենքի մասին

Օրերս մամուլում շրջանառվեց Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի նոր գնորդի անունը։ Շենքը ձեռք է բերել շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը, ով Գյումրիի պատմական միջուկում տարբեր շինություններ ունի։

«Իրանց ո՞վ է թույլ տվել, որ գյոզալական կինոթատրոնը վերածեն առևտրի կենտրոնի։ Դուք տեսե՞լ եք, թե ինչ են էրել էդ շենքը, մանկական հագուստ կծախեն, եսիմ ինչ կծախեն։ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի ընկեր՝ Արման Սահակյանին հարցրեք, ինքն է էս նմուշ մնացած կինոթատրոնը վերածել բազարի։ Էդ հերիք չէր, հմի էլ գուզե շենքի տանիքում լողավազան, կաֆե սարքե։ Ես չիդեմ՝ շվեյցարիահայ Վարդանն ով է, ես մենակ կռնամ ըսեմ, թե ում ձեռով էս շենքը կամաց-կամաց բազառի տեսք կստանա»,- ասում է «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարևանությամբ ապրողներից մեկը։

Գյումրեցիները դեմ են, որ մշակութային ժառանգությունը դառնա յուղոտ պատառ։

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետարանը 2003 թվականին ավագանու որոշմամբ «Հոկտեմբեր» կինոթատրոնը վաճառքով օտարել էր «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։

2003 թվականին (այդ ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր), ավագանու որոշմամբ վաճառվել է ընդամենը 25.000.000 դրամով, երբ դրա կադաստրային արժեքը 2004թ. դրությամբ կազմել է 203.918.820 ՀՀ դրամ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին