Ներքին 1 ժամ առաջ - 23:16 02-07-2026

Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Տևական ժամանակ է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում փորձում է քաղաքապետ դարձնել Սարիկ Մինասյանին։
Միաժամանակ շրջանառվում են նաև ապագա քաղաքապետի այլ հավանական թեկնածուների անուններ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռ Վահագն Մկրտչյանից մինչև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան։ Թեև իշխանության ներկայացուցիչները չեն հերքում, որ Գյումրին կարող է նոր քաղաքապետ ունենալ, շարունակում են պահպանել ինտրիգը։

Նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում պետք է անհապաղ իշխանափոխություն լինի։ Մայիսի 25-ին Վարդանանց հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ նա նաև նշել էր, որ հունիսի 7-ից հետո քաղաքում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ՝ խոսելով «Գյումրի-1»-ի և «Հեղափոխություն-2»-ի մասին։

Oragir.News-ը քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձել է մեկնաբանություններ ստանալ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից։

Խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն առաջարկել է ավելի ուշ պատասխանել հարցերին, իսկ խմբակցության մյուս անդամները՝ Աստղիկ Բեյբությանը, Շավարշ Արամյանը, Էդգար Բաղդասարյանը, Լևոն Անանյանը և Վահագն Մկրտչյանը, ըստ երևույթին, չափազանց զբաղված էին մեկնաբանություն տալու համար։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է Գյումրիի ավագանու իշխող Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավար Լուսինե Անանյանի հետ։

«Քաղաքապետարանում ոչ մի արտառոց բան չի կատարվում, մենք աշխատում ենք բնականոն։ Քաղաքապետի անունները դրսում են շրջանառում, իսկ այս պատերի ներսում նման տեղեկություն չունենք»,- ասաց Լուսինե Անանյանը։ Նա նաև պարզաբանեց, թե ինչու է վաղվա ավագանու նիստը հետաձգվել և տեղափոխվել հուլիսի 15։

«Ավագանու նիստը հետաձգվել է, որովհետև ավագանու անդամներից մեկը վատառողջ էր։ Ես էլ երկուշաբթի պետք է հետազոտության գնամ, դրա պատճառով էլ նիստը տեղափոխվեց։ Ինքս համապատասխան գրություն եմ ներկայացրել, և փոփոխությունը բացառապես այդ պատճառով է»,- նշեց նա։

Անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին՝ Լուսինե Անանյանն ասաց. «ՔՊ-ն միշտ էլ սցենարներ ունի, բայց այլ հարց է, որ այդ սցենարները ձախողվում են։ Քաղաքապետարանի մասով ավելի լավ կլինի՝ նոր սցենարներ չգրեն։ Մի սցենար արդեն գրել են, որն այնքան էլ հաջողված չէր, երկրորդի կարիքը չկա։ Մենք քաղաքապետ ունենք, և այն, որ նա այսօր կալանքի տակ է, որևէ բան չի փոխում։ Մենք թույլ չենք տալու փոփոխություն։ Փաշինյանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո անընդհատ փորձում է ահաբեկել, բայց նրա հայտարարություններից ոչ ահաբեկվել ենք, ոչ էլ պատրաստվում ենք ահաբեկվել։ Մենք սովոր ենք նրա հայտարարություններին, սպառնալիքներին, սցենարներին, նույնիսկ՝ «ասֆալտին փռելու» մասին խոսույթին»։

Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են ցանկացած սցենարի, քանի որ, ըստ նրա, գործող իշխանությունն ընդունակ է ամեն քայլի։ Լուսինե Անանյանը նաև շեշտեց, որ իրենց թիմում չկան խոցելի մարդիկ կամ քրեական գործերով անցնող անձինք։



Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել