Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․​​​​​​​օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին Մերկասառույցի պատճառով վթար Երևանում․ բախվել են քաղաքապետարանի տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը․Shamshyan.com Սարավան-Զանգեր ճանապարհին պարեկները կանխել են հնարավոր ողբերգությունը՝ օգնելով տասնյակ վարորդների․ Shamshyan.com Երևանում չինացի երիտասարդը հայտնել է 8 մլն դրամի կողոպուտի մասին․ կասկածյալը ձերբակալվել է․Shamshyan.com Սեյրան Օհանյանի նկատմամբ բնակարանների տրամադրման գործով քրեական հետապնդումը դադարեցվել է Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 5 ամիս առաջ - 10:15 24-06-2026

Թռիչքի տոմս՝ ֆինանսների նախարարին, Վեհափառը չի հանձնվի, քաղաքական ուժերը տարակուսած են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Արշակ Սարգսյանը, Մեսրոպ Մանուկյանը և Արմենակ Դանիելյանը շարունակում են մնալ խմբակցությունում, թեև ԱԺ ընտրություններին մասնակցել են «Հայաստան» դաշինքի ցուցակով։

Թերթը հիշեցնում է, որ խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել էր՝ այլ քաղաքական ուժերի ցուցակներով ընտրություններին մասնակցող ավագանու անդամներն այլևս չեն ներկայացնում «Մայր Հայաստանը»։ Սակայն այդ անդամներից միայն Սամվել Հակոբյանն է դուրս եկել խմբակցությունից, մինչդեռ մյուս երեքը շարունակում են գործունեությունը ավագանիում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարագրել է «Ամերիաբանկի» կողմից տրամադրված 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով Լոնդոն կատարած թռիչքի տեսքով։

Թերթը նշում է, որ թեև նվերը հայտարարվել է օրենքով սահմանված կարգով, այն հարցեր է առաջացնում մասնավոր ընկերության կողմից պաշտոնատար անձի ուղևորության ֆինանսավորման, թռիչքի արժեքի հաշվարկի և շահերի բախման հնարավոր ռիսկերի վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը քննադատության առիթ է դարձել, քանի որ խաղատունը, ըստ թերթի, ապահովում էր ավելի քան 500 աշխատատեղ և տարեկան շուրջ 6 միլիարդ դրամ հարկային մուտք։

Հոդվածում նշվում է, որ 2022 թվականին կառավարությունը պետական միջոցներով աջակցել էր խաղատան գործունեության շարունակմանը, մինչդեռ այժմ դրա փակման մասին հայտարարությունները հարցեր են առաջացնում տնտեսական հետևանքների վերաբերյալ։

«Հրապարակ» թերթը գրում է․ Լոռու մարզի Գյուլագարակի մոտ գտնվող «Սոճուտ» հանգստյան տունը մոտ մեկ ամիս առաջ փակվել է՝ հակահրդեհային կանոնների խախտումների պատճառաբանությամբ։ Թերթի տեղեկություններով՝ տնօրինությունը վերացրել է արձանագրված խախտումները և դիմել համապատասխան կառույցին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

Ըստ «Հրապարակի»՝ հանգստավայրի փակումը կարող է կապված լինել սեփականատերերի քաղաքական հայացքների հետ։

«Հրապարակ» թերթը գրում է․ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերին մեկ հարթակում համախմբվելու կոչից հետո, ըստ թերթի, դեռևս համատեղ քննարկումներ կամ գործնական քայլեր չեն եղել։ Ընդդիմադիր ուժերը սպասում են Կարապետյանի նախաձեռնությանն ու հանդիպման հրավերին։

Միևնույն ժամանակ, հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում քննվելու է ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության հայցը, իսկ հետագա քայլերի շուրջ միասնական որոշում դեռ չկա։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։ Բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասեւեռումից, ակնհայտ էր բոլորին։

Վեհափառին մոտ շրջապատից մեզ պատմեցին, որ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին Բ-ն մերձավորներին ասել է, որ գիտի՝ շուտով իր հետեւից գալու են, բայց եթե անգամ փորձեն իրեն մորթել, միեւնույն է՝ ինքնակամ հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։

Նաեւ վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն ֆեյք կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի տիրադավի։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից օրեր անց նրան արարողակարգային նվերներ է ուղարկել՝ անագից պատրաստված ափսե և թաս։

Նվերները հունիսի 10-ին փոխանցվել են ԱԳՆ-ին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տվյալներով՝ ափսեն գնահատվել է 175 հազար 200 դրամ, իսկ թասը՝ 91 հազար 280 դրամ։

Ամենից շատ դիտված

21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
22:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ կան վիրավորներ
23:35 Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
10:58 Կոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին