Ներքին 3 տարի առաջ - 23:27 01-10-2022

Մարդիկ տարակուսած են. ինչու է երկրի վարչապետը իրենց կրթության որակը կասկածի տակ դնում․ Թագուհի Թովմասյան

Այսօր սահմանամերձ համայնքներում ի թիվս այլ հանդիպումների, շփվեցի մի շարք ուսուցիչների հետ: Մարդիկ տարակուսած են. ինչու է երկրի վարչապետը իրենց կրթության որակը կասկածի տակ դնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ուսուցիչները մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ պատմում էին, թե ինչպես են իրենց կրթած սերունդներն այսօր խիզախորեն կանգնած պահպանում հայրենիքի սահմանները և նշում, որ մինչև վերջ շարունակելու են կատարել իրենց հայրենանվեր գործը՝ կրթելով սահմանամերձ համայնքերում ապրող երեխաներին: Զրույցներից պարզ դարձավ, որ ուսուցիչներից շատերի աշխատավարձն անգամ 70 հազար ՀՀ դրամը չի գերազանցում, սակայն նրանք բարձր են պահում մանկավարժի մասնագիտության վարկանիշը և մեծ պատասխանատվությամբ վերաբերվում իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը։

Եւ հիմա մեծ հարց է առաջանում ինչ անեն մարզերում ուսուցիչները, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրանց ցածր աշխատավարձ է տալիս. չաշխատե՞ն, նշանակում է գյուղերում երեխաները անկիրթ պիտի մեծանան, աշխատե՞ն այդքան ցածր աշխատավարձով, նշանակում է, որ ընդունում են՝ իրենք լավ կրթություն չունեն, դրա համար ստանում են ցածր աշխատավարձ:

Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ թիրախավորել է կոնկրետ խավերի, ինչն անթուլտրելի է: Գյուղերում մարդիկ ստիպված են լինում շատ ավելի ցածր աշխատավարձով աշխատել, քանի որ այլընտրանք չունեն:

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը կրթության մասին խոսելիս պետք է սկսի սեփական թիմից ու շրջապատից: Պատգամավորներ ու պաշտոնյաներ կան, որ անգամ բարձրագույն կրթություն չունեն, բայց միլիոններ են վաստակում»,- գրել է Թովմասյանը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին