Մամուլ 3 տարի առաջ - 08:11 25-11-2022

Արցախի քաղաքական շրջանակներում տարակուսած են Ռուբեն վարդանյանի նշանակումից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի քաղաքական շրջանակներում տարակուսած են այն փաստից, որ պետնախարարի պաշտոնում նշանակված Ռուբեն Վարդանյանն իր խորհրդական է նշանակել «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանին, ով Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է, ՔՊ-ական գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմը, ով Արցախի շինարարական ոլորտում մոնոպոլիստի դեր է ստանձնել․ Հակոբջանյանին պատկանող ընկերությունն է մեծամասամբ շահում պետության կողմից հայտարարվող բազմաթիվ մրցույթները եւ իրականացնում թե՛ ճանապարհների, թե՛ բնակարանների կառուցապատման ու վերանորոգման աշխատանքները։

Մեզ ասացին, որ խորհրդական նշանակվելուց հետո էլ խառնվում է պետական համակարգի կադրային քաղաքականությանը։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ Արցախում ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը եւս օրակարգային է, Հակոբջանյանը, ասում են, ամեն ինչ անում է, որ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ով իր հորեղբորորդին է, պահպանի պաշտոնը կամ էլ ազատվելուց հետո տեղափոխվի ՆԳ նախարարի պաշտոնին, որն այժմ զբաղեցնում է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարգսյանի (Սարկիսով) որդին՝ Արթուր Վանեցյանի խնամի Կարեն Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման