Օրերս Շիրակի մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերի և խոշորացված համայնքների բնակավայրերին։ Ախուրյանում կարկուտը վնասել է տասնյակից ավելի բնակավայրեր։
Oragir.News-ի լրագրողը եղել է Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում, որտեղ կարկուտի պատճառով ավերածություններ են եղել։
Մարմաշենցի Անուշ Մանուկյանն ասում է․ «Ձվի չափ կարկուտ էր, որ էլի շարունակվեր, տները վրեքս կփլվեին, ապրուստներս սրբեց-տարավ»։
Մյուս գյուղացիները ևս ներկայացրել են իրենց վնասները, բայց առանձնապես հույսեր չունեն, որ իրենց փոխհատուցում կտրվի։
Մյուս կարևոր խնդիրն էլ այն է, որ հակակարկտային կայանները չեն գործել․ գյուղացիները մեղադրում են պատկան մարմիններին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անահիտ Չալիկյան