Գյումրիի Կոշտոյան փողոցի 5/1 շենքի բնակիչները
Oragir.News-ին ահազանգել են, որ Գյումրիի քաղաքապետարանի կողմից ապօրինություն է կատարվել։
Բանն այն է, որ 2017 թ․ շենքի հարևանությամբ գտնվող հատվածը, որը կանաչ գոտի է, օտարվել է։ Շենքի բնակիչները հայտնել են, որ Գյումրիի քաղաքապետարանը թույլ չի տվել այդ հատվածում խաղահրապարակ կառուցել, սակայն այն օտարվել է մեկ այլ անձի։
2023 թ․ տարածքը վերավաճառվել է մի հնդիկի, ով պատրաստվում է այնտեղ մոդուլային սենյակներ կառուցել և հանձնել վարձակալության։
Oragir.News-ը պարզաբանում ստանալու համար դիմել է Գյումրիի քաղաքապետարան և սպասում է պատասխանի։ Այն ստանալուն պես՝ կհրապարակենք։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան