ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Վերադասի կամայական ու անհիմն որոշումների պատճառով վտանգված է բուհի բնականոն աշխատանքը։
ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը:
Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:
Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։ Պրոֆեսորադասախոսական անձնակակազմը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են իրենց պահանջները։
Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ, արդարության վերականգնում. մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը՝ ԺՊ նշանակել Կարեն Պետրոսյանին՝ ապահովելով բուհի բնականոն աշխատանքը:
Oragir.News-ի հետ զրույցում մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, տեսակետ հայտնեց, որ Փաշինյանը պատժում է Կարեն Պետրոսյանին անցած տարի դեկտեմբերի 7-ի կեղծ պատարագը պատշաճ չկազմակերպելու համար։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան