Մեր տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 19-ին, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ
Oragir.News-ին
հայտնի էր դարձել, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը 2017թ.-ին ԱՄՆ-ում բռնվել է հագուստի խանութից գողություն կատարելիս, հայտնվել է բանտում, որից հետո նշանակվել է 3 տարվա փորձաշրջան:
Գալոյանը բանտից ազատ արձակվելուց հետո, սակայն, չէր ներկայացել դատարան փորձաշրջանի կատարման ապացույցներով, ինչից հետո տրվել էր հետախուզման հրաման: