Ներքին 2 տարի առաջ - 12:30 05-01-2024

Գող ռեկտորի ինքնությունը հաստատվեց

Մինչև ԿԳՄՍ նախարարությունը դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ից սպասում է պատասխանի, Լոս Անջելեսի դատարանից պաշտոնապես Oragir.News-ին է փոխանցվել ԱՄՆ-ի «Neiman Marcus» հագուստի խանութում կատարված գողության դատական գործի արձանագրությունը, որտեղ առկա ստորագրություններով վերջնականապես հաստատվում է, որ 2017թ.-ին հագուստի գողության համար դատապարտված և բանտ նստած անձը ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն է:




Oragir.News-ն ավելի վաղ ներկայացրել էր, որ այս աննախադեպ խայտառակությունից բացի, ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի՝ ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ:

Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնում նշանակվել է 2020թ.-ին, երբ նրա դատվածությունը մարված չի եղել (մարվել է միայն 2023թ.-ին), ինչը ըստ նույն օրենքի նշանակում է, որ նրա լիազորությունները պետք է անմիջապես դադարեցվեն:

Զավեշտալի է, որ, դնելով հենց նույն ստորագրությունը հարցման պատասխանի վրա, Դիանա Գալոյանը պաշտոնական տեքստով ստել էր ԿԳՄՍ նախարարությանը (պաշտոնեական կեղծիք), թե գողը ինքը չէ, որովհետև դատարանի կայքում իր ծննդյան ամսաթվով Դիանա Գալոյանի վերաբերյալ տվյալներ առկա չեն:




Այժմ գնդակը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դաշտում է, որն ուղիղ 1 ամիս առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց. «այն պահից, երբ կլինի պաշտոնական պատասխանն ԱՄՆ-ից, լուծման տարբերակները հստակ են»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի