Ներքին Միտք 4 ամիս առաջ - 21:43 13-06-2026

Եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը շեշտում է՝ իշխանության պնդումները՝ այլ երկրներից գազ գնելու մասին, միֆ են ու մանիպուլյացիա.

«Փաշինյանական նազիր-վեզիրներից մեկը, առանց որևէ բանական կաշկանդվածության, հայտարարեց, որ եթե ռուսները բարձրացնեն գազի գինը, ապա Հայաստանը գազ կգնի Թուրքմենստանից, Իրանից կամ Ադրբեջանից (ընդ որում՝ «Ադրբեջան» բառը նա արտասանեց առանձնահատուկ ակնածանքով)։

Հետաքրքիր է՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում, թե՞ սա պարզապես իրենց անգրագիտության հերթական դրսևորումն է: Դե որ էդպես է, եկեք փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։
Եվ այսպես, հերթով անդրադառնանք տարբերակներին։

Թուրքմենական գազի գնման դեպքում անհրաժեշտ կլինի կամ Իրանի կամ Ռուսաստանի միջոցով ռևերսային սխեմա, իսկ դրա համար անհրաժեշտ է կամ իրանական, կամ ռուսական կողմի համաձայնությունը (սա առանձնահատուկ եմ ընգծում փաշիստական նազիր-վեզիրների համար)
Բացի այդ, ես խիստ, չափազանց խիստ կասկածում եմ, որ ռուսները կամ իրանցիները կհամաձայնվեն փրկել հայկական տնտեսությունը։ Սակայն նույնիսկ եթե հրաշք տեղի ունենա, այդ գազի գինը կլինի անչափ բարձր։

Իրանից ուղիղ գազ գնելու դեպքում պետք է հաշվի առնել, որ քանի դեռ իրանցիները ռուսների հետ չեն համաձայնեցրել Հայաստան գազի մատակարարման պայմանները, որևէ գազ չի լինելու։
Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Փաշինյանը համաձայնություն է տվել հենց Իրանի սահմանին ամերիկյան հենակետի ձևավորմանը՝ TRIPP անվան տակ (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»), ապա դժվար է պատկերացնել, որ Իրանի հետ հարաբերություններն այնպիսի վիճակում կլինեն, որ նրանք մեզ գազ վաճառեն շահավետ պայմաններով։

Մնում է Ադրբեջանը, որը ոչ միայն մշտապես շանտաժի է ենթարկում հայկական ժողովրդին «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարով, այլ նաև առաջ է մղում Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու հայեցակարգը։ Ի դեպ, դրա մասին խոսվում է նաև Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական զեկույցում։

Եվ այստեղ է գալիս այս պատմության գագաթնակետը։

Ադրբեջանը ազատ գազային պաշարներ չունի։ Կրկնում եմ՝ իր ամբողջ գազն արդեն տարիներ առաջ վաճառված է Թուրքիային և Եվրոպական միության երկրներին։

Այսինքն՝ նույնիսկ եթե Փաշինյանի իշխանությունը կրկին ինչ-որ բան զիջի, փոխանցի կամ նվիրի Ադրբեջանին, ադրբեջանցիները մեզ կվաճառեն ռուսական գազ՝ այն Ռուսաստանից գնելով և Հայաստանին վերավաճառելով աստղաբաշխական գներով։

Եվ հիմա հարց է առաջանում․ ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը բոլորին հիմարի տեղ դնում՝ պատմելով «գազի այլընտրանքային մատակարարումների» մասին այս անհեթեթ հեքիաթները»,- գրել է Արման Աբովյանը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի