copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:50 08-11-2022

Այստեղ համալիր միջոցառումներ են պետք․ եթե այս գներով մնա, մեր մրցունակությունը ուղղակի ընկնում է. տուրիզմի փորձագետ

«Առաջին ինն ամիսների ընթացքում ունեցել ենք 1 մլն 24,000 այցելություն։ Ըստ էության՝ դա նախորդ տարիների հետ համեմատած՝ լավ ցուցանիշ է, այսինքն՝ զգալի աճ է 2021 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած, բայց, ցավոք, չենք հասնում 2919 թ․-ի ցուցանիշին»։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով այս տարվա զբոսաշրջային ցուցանիշներից, ասաց տուրիզմի փորձագետ Մեխակ Ապրեսյանը։

Խոսելով զբոսաշրջության պասիվ սեզոնում այս տարի եղած ակտիվությունից՝ Ապրեսյանն ասաց. «Այս թվի մեջ կա նաև մարտի սկզբին եղած մեծ թվով այցելությունները ՌԴ-ից, մի փոքր Ուկրանիայից և Բելառուսից։ Դա կապված էր նոր պատերազմով, այնտեղ եղող ճգնաժամով։ Դա ինչ-որ տեղ մեզ համար լավ է այն իմաստով, որ մարտի սկիզբը մեզ համար պասիվ սեզոն է, և դա օգտակար էր , իսկ այդ թիվը փոքր թիվ չէ․ 100 000-ից ավելի այցելությունների մասին է խոսքը։ Դա մեզ օգուտ տվեց, որովհետև դատարկ, պասիվ սեզոնում այցելություններ ունեցանք»։

Խոսելով Ռուսաստանից մոբիլիզացիայի հետևանքով Հայաստան տեղափոխված զբոսաշրջիկների մեծ թվից՝ Ապրեսյանն ընդգծեց. «Բավականին մեծ թվով այցելություններ եղան նաև Ռուսաստանից՝ այս վերջին մոբիլիզացիայով պայմանավորված։ Բայց պետք է նշենք, որ այս վերջին ամիսները մեզ մոտ բավականին ակտիվ սեզոն են, բայց մոբիլիզացիայով պայմանավորված՝ տոմսերի գինը բավականին բարձրացել էր չլսված թվերով՝ 5000 և ավելի։ Սա պատճառ եղավ, որ Ռուսաստանից պլանավորված հանգստի նպատակներով այցեր չլինեն, որոնք մեզ համար ավելի նպատակահարմար էին, քանի որ կգային այստեղ, գումար կծախսեին, գալիս շրջագայում էին Հայաստանով մեկ, այդ գումարները բաշխվում էին մարզերով։ Այստեղ ոչ միայն տնտեսական, այլև մշակութային երկխոսության հարցն է, նրանք մշակույթի հետ են շփվում»։

Հարցին, թե որքանով է Հայաստանը գրավիչ և նախընտրելի զբոսաշրջության համար, Ապրեսյանն ասաց. «Հայաստանը զբոսաշրջիկների համար տարեցտարի ավելի գրավիչ է դարձել՝ պայմանավորված նրանով, որ ավելի շատ են ճանաչել և իմացել Հայաստանը՝ իր գրավիչ պատմամշակութային ժառանգությամբ, բարի, հյուրընկալ, լեգենդար հյուրընկալությամբ օժտված ժողովրդով։ Գնալով Հայաստանի գրավչությունը բարձրացել է»։

Հետաքրքրվեցինք Ապրեսյանից. մեր երկրում զբոսաշրջության գինը համապատասխանո՞ւմ է որակին։ Փորձագետն ասաց. «Այո՛, համապատասխանում է, բայց սա չի նշանակում, որ մենք անելիք չունենք, ամեն ինչ լավ է, մենք անընդհատ պետք է այդ մասին մտածենք, որովհետև այսօր ունենք շատ խնդիրներ՝ որակը պահպանելու և շարունակական բարձրացնելու առումով»։

«Մեզ մոտ գինը արհեստականորեն բարձրացել է, սա էլ խնդիր է մեզ համար։ Մեզ մոտ հիմա հատկապես դոլարով և եվրոյով վճարող զբոսաշրջիկների համար եվրոյի, դոլարի նկատմամբ դրամի խիստ արժևորման պայմաններում ավելի քան 20 տոկոս գինը բարձրացել է, գումարած նաև ընդհանուր գնաճը, որ Հայաստանում կա մոտ 10 տոկոս, մեզ մոտ զգալիորեն՝ առնվազն 30 տոկոսով, որոշ դեպքերում՝ նույնիսկ կրկնակի աճել է զբոսաշրջային ծառայությունը»,- ասաց նա։

Խոսելով ոլորտում առկա անելիքներից՝ փորձագետն ասաց. «Մենք այստեղ իրականում ունենք շատ անելիքներ, մենք պետք է պետություն-մասնավոր բոլոր շահագրգիռ կողմերով նստենք, քննարկենք այս հարցի լուծման հնարավորությունները։ Տարբեր ուղիներ կան, և մենք առաջարկներ ունենք սրա հետ կապված, բացի դրանից՝ շատ ակտիվ մարքետինգային քաղաքականություն պետք է արվի, որպեսզի կարողանանք շուկան դեպի մեզ գրավել»։

Հետաքրքրվեցինք Ապրեսյանից՝ նման գնային պայմանների պահպանման դեպքում հնարավո՞ր է՝ մենք ունենանք զբոսաշրջիկների թվի նվազում․ Ապրեսյանն ասաց. «Այսօր այն երկրները, որոնք ռուբլիով են վճարում, կայուն են մնացել, և նրանց վրա այս գնային տատանումը չի ազդում, Ռուսաստանից այցելությունների իմաստով՝ այս պահին կարծես թե այդ խնդիրը չկա, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, այստեղ համալիր միջոցառումներ են պետք, եթե այս կարգի գներով մնա, մեր մրցունակությունն ուղղակի ընկնում է, դա անխոս, դրա համար էլ մենք պետք է մտածենք, քննարկենք բոլոր ուղիները, բոլոր համալիր միջոցառումները իրականացվեն, որպեսզի հասկանանք, թե ինչ կարելի է անել, ինչ թիրախային խմբերի վրա կարելի է աշխատել, և նաև անուղղակի գնային կարգավորում անել։ Իհարկե, մեր պետությունը չի կարող ուղղակիորեն գների վրա ազդել, անուղղակիորեն հարկաբյուջետային քաղաքականությամբ, դրամավարկային քաղաքականությամբ, ներդրումային միջավայրը բարելավելով, պետություն-մասնավոր համագործակցության քննարկումների արդյունքում պետք է գանք, կարողանանք հասնել այն հնարավոր կարգավորումներին և նաև այդ պայմաններում շատ ակտիվ մարկետինգային քաղաքականություն անենք»։

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
21:34 Բագրատ Սրբազանը կոչ ուղղեց Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան
19:44 Կալանավորվել է Մասիվի զինկոմը. shamshyan.com