Ներքին 2 տարի առաջ - 22:46 18-05-2024

Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով շարժման հերթական օրը, Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ պայքարի ցանկալի արդյունքին ու նպատակակետին հասնելու են համբերությամբ զինված ու կշռադատված քայլերով։

«Մենք ուզում ենք այլ կերպ գործել, քան աշխարհի կարգն է և այլ կերպով հաղթել այն մարտահրավերները, որոնք աշխարհն է մեզ տրամադրել։

Մենք իրավունք չունենք այնպիսի անհաշվենկատ գործողություններ անել, որ մեր դեմ կանգնած այս ամբողջ հրեշավոր մեխանիզմը կարողանա մեկ վայրկյանում հոշոտել և, բացի այդ՝ ժողովրդին տանել հերթական մեծ հուսախաբության, հիասթափության։

Մենք պետք է համբերությամբ, ծանր համբերությամբ, գոտիները ձգելով, առաջ գնանք։ Եվ ասեմ՝ հենց այդ համբերությունն է այս մարդկանց վախեցնողը, սարսափի տեղիք տվողը, թե մենք ի՞նչ ենք ուզում, ի՞նչ ենք ուզում անել։

Մի բան հստակ է, թե մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին