Ներքին 2 ամիս առաջ - 14:15 11-06-2026

Երեկվա կարկուտից հետո Գյումրիի մի շարք թաղեր շարունակում են հոսանքազրկված մնալ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ը առավոտից քաղաքի տարբեր թաղամասերից ստանում է ահազանգեր, որ երեկվա կարկուտից հետո Գյումրիի մի շարք թաղեր շարունակում են հոսանքազրկված մնալ։

Շիրակացի, Ռիժկով, Ղարիբջանյան խճուղի, Տերյան փողոցից են ստացվել ահազանգեր։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Գյումրիում տեղացած անոմալ ուժեղ անձրևների և կարկտի հետևանքով քաղաքում ստեղծվել է իսկական ֆորսմաժորային իրավիճակ։ Ինտենսիվ տեղումների պատճառով քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար:

Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակի հատվածում։ Այնտեղ գոյացել էր հսկայական սառցաշերտ և ջրային մեծ կուտակումներ, ինչի հետևանքով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար է եղել և դարձել անանցանելի։

Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր մինչև 1,5 մետրի։

Անահիտ Չալիկյան