Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:52 09-09-2022

Հադրութի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 01.09.2022թ. մեղադրական դատավճռով ԱՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության դատախազությունից:

Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, դատարանը նրան ենթարկել է 540.000 դրամի չափով տուգանքի:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում