Ներքին 1 ամիս առաջ - 16:59 27-05-2026

Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին զուգահեռ թալանել են Տիգրան Բադոյանի տունը․ shamshyan.com

Երեկ՝ մայիսի 26-ին, բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքում մտել են Վարդանանց 82 հասցե և այնտեղից կատարել ոսկյա զարդերի և խոշոր չափի գումարի գողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանները, ովքեր դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որը թալանվել է, պատկանում է Վանաձորում հայտնի անձնավորություններից մեկին՝ Տիգրան Բադոյանին, ով այս պահին ԱԺ ընտրություններում սատարում է «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին, իսկ գողությունը կատարվել է այն ժամանակ, երբ ինքը Վանաձորում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունենում, և երևի գողը կամ գողերը լավ տեղեկացված են եղել, որ տանը մարդ չկա ու ստահակներն իրենց սև գործն են արել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել