Ներքին 6 ամիս առաջ - 13:38 30-04-2026

Ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիան, ձեր ռեյտինգների՞ց եք վախենում. Թաթոյանը՝ սահմանազատման հանձնաժողովի նիստի մասին

Երեկ արթնացանք ու տեսանք ադրբեջանական ինքնաթիռ «Զվարթնոց» օդանավակայանում. ու մեզ մնում էր կռահել, թե ինչ է անում այդ օդանավը Երևանում։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հետո օրվա մեջ իշխանությունը տարածեց տեղեկություն, թե տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստ, բայց այդ հայտարարության մեջ տեղեկություն չկար, թե ինչ է քննարկել այդ հանձնաժողովը։ Ո՞ւր է ընդհանրապես հասել սահմանազատման գործընթացը։ Մենք ցույց տվեցինք, ապացուցեցինք արբանյակային լուսանկարներով, որ Ադրբեջանն ամրանում է մեր տարածքներում, նոր դիրք է կառուցում, մինչդեռ այդ հայտարարության մեջ գոհունակություն են հայտնում Ադրբեջանին՝ մաքրելով Ադրբեջանին ու նրանց ներկայացնելով որպես հումանիստ պետություն։

Սահմանազատումը մեր ամենակարևոր հարցն է, ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիա, որ իմանանք։ Ինչի՞ չեք հրապարակում ինֆորմացիա։ Այդ հանձնաժողովի հայտարարության մեջ ընդամենը տեղեկություն է, որ դեռ համաձայնվել են հանձնարարել կառավարություններին ուղեցույց հաստատել։ Պատկերացնո՞ւմ եք նոր ուղեցույց պիտի դիմեն, որ հաստատեն։ Ինչո՞ւ չեք հրապարակում, ձեր նախընտրական ռեյտինգների՞ց եք վախենում»,-ընդգծել է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ է կատարվում անվտանգության կարևորագույն հարցերի հետ։

Հիշեցնենք, որ ավելի ուշ ԱԳ նախարարությունը հայտարարեց՝ Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը