Ներքին 5 ամիս առաջ - 13:19 05-04-2026

Կարեն Ասլանյանը հրապարակել է դստեր բացառիկ լուսանկարը

Չնայած դերասան Կարեն Ասլանյանը վերջին ամիսներին էկրաններին այնքան էլ ակտիվ չէ, սակայն նրա անձի շուրջ հետաքրքրությունը չի մարում։ Երկրպագուները մեծ անհամբերությամբ են սպասում նրա մասնակցությամբ նոր նախագծերին, իսկ դերասանը կապը պահում է սոցիալական հարթակների միջոցով։

Օրերս կայացած հարցուպատասխանի ժամանակ Կարենն ուշագրավ բացահայտումներ է արել թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքից։ Հետևորդների համար ամենասպասված պահը դերասանի դստեր լուսանկարի հրապարակումն էր։ Ընդառաջելով երկրպագուների խնդրանքին՝ Կարենն առաջին անգամ ցույց է տվել փոքրիկին, ինչը մեծ արձագանք է գտել:



Դերասանը անդրադարձել է նաև իր արտաքին փոփոխություններին։ Խոսելով տարած վիրահատության մասին՝ նա նշել է զարմանալի արդյունքի մասին. Կարենին հաջողվել է նիհարել 21 կիլոգրամ, ինչն ակնհայտ է նաև նրա վերջին լուսանկարներում։

Դերասանը հայտնել է, որ արդեն ունի մի քանի պատրաստի երգեր, որոնք շուտով կհանձնի հանդիսատեսի դատին։

Կինոնախագծերի մասով նույնպես նորություններ կան։ Թեև մանրամասները դեռևս պահվում են գաղտնի, Կարենը հասկացրել է, որ հետաքրքիր անակնկալներ են սպասվում։

Ակնհայտ է, որ Կարեն Ասլանյանը պատրաստվում է մեծ վերադարձի՝ թե՛ նոր կերպարով, թե՛ նոր ստեղծագործական աշխատանքներով։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը