Նիկոլ Փաշինյանը ընտրություններին մեծամասնություն չի ձևավորի, ընդդիմադիրների ընդհանուր ձայներն ավելի շատ են:
Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Ըստ հարցումների՝ ոչ միայն մեր իրականացրած, այլ նաև մեր, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարողանում ձևավորել մեծամասնություն, այլ նաև ընդդիմադիր ուժերը այս պահին հանրագումարում ունեն ավելի շատ արդյունք ու ավելի շատ ձայներ»,- նշեց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ պատերազմի սպառնալիքներին:
«Ի՞նչ սոցիոլոգիական հարցումներ է ստացել ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ իրավիճակի է նա բախվել, որը նրան ստիպել է այս պահից սկսած դիմել սեփական ժողովրդի դեմ հնարավոր պատերազմի սպառնալիքների։ Որքա՞ն վատ պետք է լինի վիճակը, որ քաղաքական ուժը ստիպված լինի դիմել նման ծայրահեղ միջոցի»,- ասել է Վարդանյանը։