Արտաքին 7 ամիս առաջ - 23:31 11-03-2026

Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արևելքում ստեղծված իրավիճակը

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Աֆրամ Բ․ Պատրիարքին․

«Այսօր՝ Չորեքշաբթի, 11 Մարտ 2026-ին, հանդիպում մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ն.Ս. Աֆրամ Բ. Պատրիարքին միջեւ, Աթշանէի (Լիբանան) ասորի ուղղափառ եկեղեցւոյ Պատրիարքարանին մէջ:
Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական բաժանմունքի վարիչ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան եւ Միջին Արեւելքի միջ-եկեղեցական յարաբերութեանց ու միջ-կրօնական երկխօսութեան պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան: Իսկ Աֆրամ Պատրիարքին կողքին ներկայ էին Պէյրութի եւ Զահլէի առաջնորդները:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու Միջին Արեւելքէն ներս շարունակուող պատերազմին: Յայտնենք, որ հայ եկեղեցւոյ նման, ասորի եկեղեցին եւս համայնքներ ունի տարածաշրջանէն ներս: Ապա, լայնօրէն քննարկուեցան միջ-եկեղեցական բնոյթ ունեցող շարք մը հարցեր»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»