Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ զինված ագրեսիայից հետո, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Քննարկվել են տարածաշրջանի զարգացումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված զինված ագրեսիայի ֆոնին։
Ընդգծվել է, որ նման գործողությունները խաթարում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և ծանր հետևանքներ ունեն ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Այս դիրքորոշումը Ռուսաստանի ներկայացուցիչը ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում»,- նշված է նախարարության կայքում։