Ներքին 7 ամիս առաջ - 13:55 23-02-2026

Ի՞նչ է փոխելու նոր հարկային համակարգը ՓՄՁ կյանքում. «Միասնության թևերի» տնտեսական ծրագիրը

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, թե իրենց ծրագրով ինչ է փոխելու նոր հարկային համակարգը ՓՄՁ կյանքում։
Տեսանյութում ասվում է. «Ի՞նչ է փոխելու «Միասնության թևերի» նոր հարկային համակարգը ՓՄԾ կյանքում։

Դու ունես խանութ, որտեղ աշխատում է ութ մարդ։

Խանութի աշխատավարձային ֆոնդը 36 միլիոն դրամ է, տարեկան շրջանառությունը 100 միլիոն դրամ։ Հիմա դու տարեկան վճարում ես 17.2 միլիոն դրամի հարկ, որը ներառում է 10% շրջանառության հարկ, 20% եկամտային հարկ։

Բայց քո հարկային բեռը թեթևանալու է 2026 թվականի հունիսի 7-ից հետո, որովհետև միասնության թևերի ձևավորած կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխության արդյունքում 17.2 միլիոն դրամ հարկի փոխարեն վճարելու ես 11.48 միլիոն դրամ։ Վճարելու ես 5% առևտրի հարկ, 18% եկամտային հարկ, արդյունքում խնայելու ես 5.72 միլիոն դրամ»։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին