Ներքին Հարցում Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:00 19-02-2026

Կրիմինալը հելել, մեզ ուտում ա․ չեմ ընդունում, որ ՆԳ նախարարը կին է․ հարցում

Նախօրեին կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Կրակոցների հետևանքով վիրավորված 6 քաղաքացի այժմ վերակենդանացման բաժանմունքում է։

Շատերը կարծում են, որ այս և վերջերս տեղի ունեցած նմանատիպ այլ միջադեպերից հետո Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պետք է հրաժարական տա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Աջափնյակի կրակոցներից հետո ՆԳ նախարարը հրաժարական կտա՞»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Ներքին գործերին նախարարը պետք է հրաժարական տա, բայց չի անի, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։

«Չէ, չեմ հավատում, բայց պարտադիր պիտի տա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ անընդունելի է, որ ՆԳ նախարարը կին է։ «Կրիմինալը հելել արդեն ուտում ա, դրա դիմաց պայքարը շատ քիչ ա էսօրվա վիճակով, ես անբավարար եմ համարում։ Պատասխանատուն Ներքին գործերի նախարարն է, ես ընդհանրապես չեմ ընդունում կին ՆԳՆ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մինչև ԱՄՆ դեսպանատունը թույլ չտա, նախարարը հրաժարական չի տա։

«Իհարկե ոչ, Միացյալ Նահանգների նշանակած անձնավորությունը ոնց կարա հրաժարական տա, մինչև ԱՄՆ դեսպանատունը «դաբրո» չտա»,- ասաց նա։ «Ինձ չի հետաքրքրում, ուտում են իրար, թող ուտեն, անտեր երկիր»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին