Ներքին 2 տարի առաջ - 13:53 01-02-2024

Անտառ չենք մտնում, գայլն է գալիս՝ մեզ ուտում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստում նշել է, թե կան ոլորտներ, օրինակ՝ էներգետիկան, որն այսօր այնպիսին չէ, ինչպես 10 տարի առաջ էր․ «Էներգետիկայի մասին մեր գիտելիքները՝ ամենահայտնի պրոֆեսիոնալներով, հնացած են։ Կապի մասին մեր ընկալումները հնացած են, շատ են հնացած․․․ Իրավիճակներ կան, երբ ես ժամանակին՝ 2-3 տարի առաջ, քննարկումների ընթացքում հենվել եմ պրոֆեսիոնալների արած եզրակացության վրա, և հիմա պետք է խոստովանեմ, որ սխալ եմ արել, որովհետև երբ գնում ենք ուրիշ տեղեր, տեսնում ենք՝ այդ նույն հարցերով ինչ քննարկում է եղել, և ինչի է բերել»։

Նա անդրադարձել է քննադատություններին, թե կառավարությունը չի լսում մասնագետներին. «Որ ասում են՝ այ էս հարցը կառավարությունը քննարկում է, բայց մի հատ մասնագետներին չի հարցնում… բայց, ժողովուրդ ջան, մենք պետք է հասկանանք՝ այն մարդիկ, որ մասնագետի դրոշով շքերթ են անում, ինչքանո՞վ են մասնագետ, կամ ինչի՞ մասնագետ են, կամ մասնագիտությունը, որ ունեն, 2024թ. կարիքներին որքանո՞վ է բավարարում։ Լավ, ամեն ինչը հո դիպլոմով ու գիտական աստիճանով չի՞»։

Ըստ վարչապետի՝ հիմա քաղաքական առաջնորդության ժամանակն է. «Այդ քաղաքական առաջնորդությամբ է, որ մասնագետ պետք է ունենանք։ Այո, մենք ունենք մասնագետներ, բայց շատ դեպքերում տեսնում ենք՝ ամենաթարմ ինֆորմացիան, որ իրենք ունեն, 1993 թվի է։ Աշխարհը կիլոմետրերով գնացել է, իրենք մեր փեշերից ետ են պահում՝ չգնաք այնտեղ, անտառ չմտնեք, գայլը մեզ կուտի։ Անտառ չենք մտնում, գայլն է գալիս՝ մեզ ուտում»։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա