Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 17:54 24-03-2026

Դուք կուկուռուզ կամ կարկանդակ չե՞ք ուտում, միայն ֆուագրա՞ եք ուտում. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ Հայկ Կոնջորյանը դիմեց ընդդիմությանը՝ ասելով.

«Ես լսեցի, որ ընդդիմության ճարտասաններից մեկը էլի խոսում էր կուկուրուզ կամ տարբեր բաներ ատելու մասին, կներեք, դուք կուկուրուզ կամ կարկանդակ չե՞ք ուտում, դուք կարո՞ղ է միայն ֆուագրա եք ուտում:

Ներողություն, որ ձեր արիստոկրատ ճաշակը և քիմքը չի համապատասխանում մեր շատ մարդկային ու աշխատավորական քիմքի հետ: Ասում եք արժեքների բախում է մեր երկրում, այո, այդ մեկը ճիշտ եք ասում, այսօր մեր երկրում արժեքների բախում է: Մի կողմում այն արժեքն է, որտեղ պետության ղեկավարը դուրս է գալիս փողոց՝ ուղիղ եթերով, շփվում է իր քաղաքացիների հետ, բանավիճում է, հետո անգամ ներողություն է խնդրում իր քաղաքացուց, մյուս կողմում էլ այն արժեքն է, որ ղեկավարի անունը կրճատելու համար տանում են, զուգարանում այնքան են ծեծում, որ այդ մարդը մահանում է:

Տիկին Խերանյան, դուք պետք է որոշեք այդ արժեքների ո՞ր կողմում եք, չլինի՞ թե զուգարանում ծեծելով սպանողների արժեքի կրողն ու պաշտպանն եք, որ այստեղ արժեքների բախումից եք խոսում»,- նշել է նա:

Անդրադառնալով ՔՊ-ականների ուրախ ավտոբուսի մասին խոսող ընդդիմադիրներին՝ Կոնջորյանը շեշտել է, որ ընդդիմադիրները նույնիսկ «մի ժիգուլի» մարդ չկան:

«Եկել եք մեր ուրախ ավտոբուսից ի՞նչ եք ուզում, այ դժբախտ ժիգուլիներ: Այո, ուրախ ավտոբուս է, դուք ուզում եք ձեր դժգույն կյանքի և դժգույն կառավարման դեմքը երևացող ուրիշ բան տեսնեք»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում