Ներքին 2 տարի առաջ - 12:05 26-03-2024

Հուսանք՝ Փաշինյանը Կոբախիձեին կուկուռուզ ու պեռաշկի չի հյուրասիրել․ Էդգար Ղազարյան

Երեկ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կոբախիձեն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ուշագրավ է, որ դիվանագիտական արարողակարգի շրջանակներում հանդիպում չի եղել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Oragir.News-ը զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ, ով ասաց, որ նախկինում բոլոր պաշտոնական այցերի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումները եղել են պարտադիր։

«Մեր դիվանագիտական արարողակարգում ավանդույթ կա, որ, երբ Հայաստան են գալիս պատվիրակություններ՝ պետական կամ պաշտոնական այցի ձևաչափով, անպայման պետք է լինի ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհափառ հայրապետի կողմից։ Ստացվում է, որ իշխանությունները ընտրված բացասական վերաբերմունք ունեն եկեղեցու և վեհափառի նկատմամբ ու խախտում են տարիներ շարունակ գոյություն ունեցող դիվանագիտական ավանդույթները և չեն կազմակերպել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը տևել է մի քանի ժամ, ինչը ևս զարմանալի է, քանի որ որպես կանոն պաշտոնական այցելությունների ծրագրերն ավելի հարուստ են լինում և հյուրերը գիշերում են տվյալ երկրներում։

«Վրաստանի վարչապետը եկել է առավոտյան, վերադարձել՝ երեկոյան, այսինքն մեկ ամբողջ օր Հայաստանում չի մնացել։ Հուսանք՝ Նիկոլ Փաշինյանն իր սննդակարգով՝ կուկուռուզով կամ պեռաշկիով չի հյուրասիրել իր հյուրերին»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։


Անի Ներկարարյան



Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում