Ներքին Միտք 5 ամիս առաջ - 15:00 08-02-2026

Ինչպես Փաշինյանը կհակադարձի Զատուլինին

Ռուս գործիչները հակահայ հայտարարություններ անելիս ազատ ու անկաշկանդ են։ Շաբաթներ առաջ հայտնի մի հեռուստալրագրող էր կոչ անում ռազմական գործողություն սկսել Հայաստանի դեմ։ Իսկ փետրվարի 7-ին ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն է աղմկահարույց հայտարարություն արել։

«Դա իմ ենթադրությունն է, այդ փողերը (5 մլրդ դոլար- խմբ.) վերցրել է Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, ինչպես այժմ մենք պարզում ենք, նա էլ Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր թեկնածուն է հունիսի 7-ի ընտրություններում։ Բայց կարծում եմ, որ նա գրպանեց 5 միլիարդը կամ ավելին։ Որովհետև նա այդ կերպ ավելի քան լուծեց այն խնդիրը, որն Ադրբեջանն ու Թուրքիան իրենց առջև դրել էին»,- նշել է Զատուլինը։

ՀՀ ցանկացած քաղաքացու համար վիրավորական է օտար քաղաքական գործչի այս կարծիք-ենթադրությունը։ Ինչպե՞ս կարող էր ՀՀ ղեկավարն այսպիսի բան անել։

Նկատենք, որ նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր այցելել Մոսկվա։ Նա այնտեղ չխոսեց Մոսկվայից եկող հիբրիդային սպառնալիքի մասին, անկախության ու ժողովրդավարության պաշտպանության համար ռուսական զորքերը դուրս հրավիրելու, լյուստրացիայի, դեսովետիզացման օրակարգի մասին։ Հակառակը՝ անարձագանք թողեց Լավրովի ուղիղ ակնարկը հիբրիդային վտանգների մասին, ասաց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի և այլն։

Պաշտոնական հաղորդագրություններից պարզ չդարձավ, թե Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ էր գնացել Մոսկվա, ինչ էր քննարկում Լավրովի կամ Մատվիենկոյի հետ։ Տպավորություն ստեղծվեց, թե Ալեն Սիմոնյանը Մոսկվա էր գնացել խոստանալու, որ Փաշինյանն, ինչպես 2018-2022-ը, այսուհետ ևս սպասարկելու է ռուսական շահերը որպես ֆորպոստի վարչապետ, ինչի դիմաց ակնկալում է, որ Կրեմլը կաջակցի Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում։

Այս տպավորությունը ցրելու համար է, հավանաբար, Զատուլինը Փաշինյանի մասին վերը նշված խայտառակ կասկածը տարածում։ Այսպիսով նա, կարծես, վերահաստատում է, որ Մոսկվան չի հարգում Նիկոլ Փաշինյանին։ Նրան աջակցում են Թուրքիան ու Ադրբեջանը, ոչ Մոսկվան։ Այս նարատիվը ձեռնտու է ՔՊ-ին։ Նա կարող է աշխարհին ցույց տալ, թե Մոսկվան Փաշինյանին չի աջակցում, հիբրիդային գրոհներ է զարգացնում, աջակցում է նախկիններին, ռուսամետ ընդդիմադիրներին։ Միաժամանակ՝ Զատուլինը փորձում է Մոսկվայի վրայից մաքրել դավաճան դաշնակցի պիտակը, ցույց տալ հայ ժողովրդին, թե ռուսները մեղավոր չեն Արցախի զավթման ու հայաթափման, ՀՀ-ից որոշ տարածքների զավթման մեջ, ամբողջ մեղքը բարդել անձամբ Փաշինյանի վրա։

Կարճ ասած՝ Զատուլինի կարծիք-ենթադրությունը 5 մլրդով Արցախը ծախելու մասին համարժեք պատասխան չի ստանա։ Առավելագույնը՝ ՀՀ ԱԳՆ-ն մի թույլ նոտա կտա։ Ավելին՝ չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանը Մոսկվա էր գնացել խնդրելու, որ Զատուլինը նման կարծիք-ենթադրություն հայտնի, ինչը հիմք կտա, որ ՔՊ-ն ազատ աշխարհին ցույց տա, թե Մոսկվան Փաշինյանին չի աջակցում, այլ ՔՊ-ի ռուսամետ մրցակիցներին, որոնք Կրեմլի ագենտներ են։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ