Մի առիթով ֆրանսիացի աշխարհահռչակ նկարիչ Պոլ Գոգենն ասել է․ «Աստված դառնալու միակ ճանապարհը Նրա նման վարվելն է՝ ստեղծելը»։
1848-1903 թթ. այս թվականների միջև մի ամբողջ կյանքի պատմություն է՝ լի վերելքներով և անկումներով։ Այսօր Պոլ Գոգենի ծննդյան օրն է:
Պոլ Գոգենին վիճակված էր թափառել աշխարհով մեկ, և սա շատ մեծ ազդեցություն ունեցավ նրա ստեղծագործության վրա։ Նրա տատիկը՝ Ֆլորա Տրիստանը, Ֆրանսիայից մեկնել էր Լատինական Ամերիկա։ Գոգենն ինքը ծնվել էր Փարիզում, բայց շուտով նրա ընտանիքը տեղափոխվեց Պերու՝ հարազատների մոտ: Ճանապարհին այս տեղափոխության ժամանակ մահացավ ապագա նկարչի հայրը։ 17 տարեկանում Պոլը աշխատանքի է ընդունվել առևտրական նավի վրա և տեսել է Չիլին և Բրազիլիան... Թվում է, թե Գոգենն իր կյանքի կեսն անցկացրել է աշխարհի ճամփեքին։
«Ընտանիքն այգում», 1881 թ․Գոգենը հատկապես շատ է ճամփորդել 1880-ականների վերջին և 1890-ականների սկզբին։ Ասում են, որ նա փնտրում էր դրախտը երկրի վրա, ուստի այցելեց Մարտինիկ, Մարկեզյան կղզիներ և Թաիթի։ Հենց Թաիթիի հետ է այսօր կապվում նկարչի անունը։
Նա ապստամբեց Աստծո դեմ, ինչպես խավարի հրեշտակը, և Տերը տապալեց նրան, ինչպես Սատանային։ Գոգենն իր օրերն ավարտեց հարբեցողության և անառակության մեջ՝ տառապելով ամոթալի հիվանդությամբ։ Գոգենն իսկապես բարոյականության տիպար չէր. նա եկեղեցի չէր գնում, ապրում էր անչափահաս սիրուհու հետ, խմում էր, իսկ կյանքի վերջում նա հիվանդանում է սիֆիլիսով...
«Աստվածության օր», 1894 թ․Գոգենը փորձել է վերադառնալ Փարիզ, այցելել է այնտեղ կարճատև ճանապարհորդություններով։ Նա ցուցահանդեսներ էր անում, բայց ֆրանսիական առաջադեմ հասարակությունը ծիծաղում էր նրա նկարների վրա՝ համարելով դրանք մանկական գրքերի նկարազարդումների։ Թաիթիում ապրելն ավելի հեշտ էր, ավելի էժան, ուստի ընկերների օգնությամբ նա կրկին վերադառնում է իր երբեք չգտած երկրային դրախտը։
Եվ նա ավելի ու ավելի քիչ էր ստեղծագործում՝ բռնելով կործանման ուղին։ Եվ նա չէր պատրաստվում վերադառնալ Փարիզ, որտեղ հետաքրքրության ալիքը նրա նկարների հանդեպ արդեն սկսում էր աճել: Բայց նա չգիտեր այդ մասին․․․
«Որտեղի՞ց ենք մենք սերել», 1897 թ․Գոգենը մահացել է 1903 թ.։ Նկարչի ընկերները չեն բացառել, որ դա սպանություն է կամ ինքնասպանություն․ մարմնի մոտ մորֆինով ներարկիչ է եղել։ Նրան թաղել են, գույքը վաճառել են, իսկ մի մասն ուղղակի դեն են նետել։ Տեղի ժանդարմները դեռ չգիտեին, որ Եվրոպան սկսել է խենթանալ նրա կտավների համար...