Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:06 30-06-2025

Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ հայ․ քաղբանտարկյալ Լիդյայի նամակը՝ ՔԿՀ-ից

Սրբազան Պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը` «Աբովյան» ՔԿՀ-ից.

«Երբ 1995թ.-ին Գարեգին Ա Վեհափառը ձեռնադրում էր Վազգեն սարկավագ Գալստանյանին, Սբ. Հոգով առաջնորդվելով, նրան անվանակոչեց Բագրատ՝ 1930-ականների ռեպրեսիաների ժամանակ ՊԱԿ-ի բանտում նահատակված Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի անունով։

Այսօր՝ Հայոց նորանկախ Հանրապետության պայմաններում, առաջին անգամ արքեպիսկոպոս են ձերբակալում։
Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին խորհրդային բռնապետական իշխանությունը կալանավորեց։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին «հայկական» բռնապետական իշխանությունը կալանավորեց։
Սրանք կարծեցին, որ Սրբազանին և մեզ ձերբակալելով, կալանավորելով՝ կոտրելու են Հայ ժողովրդի Սրբազան Պայքարը, որը ո՛չ մենք ենք սկսել, ո՛չ էլ մենք ենք ավարտելու։ Սա հայ ժողովրդի պայքարն է։
Սա հավերժական պայքար է՝ հանուն ճշմարտության և արդարության։

Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ ՀԱՅ ՄԱՐԴ։
Փառք Քեզ Աստված, փառք ՔԵԶ
Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ։

Լիդյա Մանթաշյան
Աբովյան ՔԿՀ, խուց N2»:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի