Ներքին 8 ամիս առաջ - 11:42 22-01-2026

Մենք բոլորս վճարելու ենք 1 մլրդ դոլար, որ Փաշինյանը ֆոտո ունենա Թրամփի հետ․ Մամիջանյան

Այսօր, հունվարի 22-ին, ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Հայաստանի մասնակցության մասին հարցին, նշեց, որ Հայաստանը դրանից չի շահելու։

Ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ Փաշինյանն այդ առաջարկին համաձայնվել է Թրամփի հետ լուսանկարվելու նպատակով։ Ու քանի որ «Խաղաղության խորհրդին» անդամակցող երկրները վճարելու են 1 մլրդ դոլար, ապա ստացվում է, որ Թրամփի հետ սելֆին շատ թանկ է նստելու ՀՀ քաղաքացիների համար։

«Մենք բոլորս 1 մլրդ դոլար ենք վճարելու, որ Փաշինյանը մի հատ ֆոտո էլ ունենա Թրամփի հետ։ Լավ թանկ են նստում մեզ վրա Փաշինյանի սելֆիները»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը, հիշեցնելով, որ Սու 30 ինքնաթիռների պարագայում ևս միակ արդյունքը եղավ Փաշինյանի սելֆին։


Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին