Ներքին 8 ամիս առաջ - 19:56 15-01-2026

Երևանում գողացել են Շրջակա միջավայրի նախարարության մասնագետին պատկանող «Chevrolet»-ի կողային հայելիների ապակիները

Հունվարի 13-ին ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բակից ավտոմեքենա են թալանել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 46-ամյա Կամո Ա․-ն հայտնել է, որ հունվարի 10-ի ժամը 20։30-ից մինչև հունվարի 12-ի ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում իրենց շենքի դիմաց կայանված իրեն պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից գողացել են կողային հայելիների ապակիները՝ դիմապակուն թողնելով «@asus 767» տելեգրամյան գրառումը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան