Ներքին 8 ամիս առաջ - 19:57 12-01-2026

Քարի արտադրամասից տուժում է գերեզմանոցը. շինաղբն ու ջրերը քանդում են գերեզմանները

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 3-րդ գյուղի բնակիչ Համլետ Ա.-ն դիմել է Oragir.News-ին՝ մասնավորապես նշելով, որ տարատեսակ շինաղբի և հարակից քարի արտադրամասից հոսող ջրերի պատճառով իր ազգականների գերեզմանները քանդվում են, ուստի քաղաքացին խնդրում է պատշաճ լուծում տալ այդ հարցին։

Համլետը մասնավորապես հայտնել է․ «Գերեզմանները ձորի մեջ են, ջրերը լցվում են դրանց մեջ, պատերազմում զոհվածների համար սարքել են առանձին գերեզմանոց, բայց առաջացած շինաղբը չեն տարել, մեծ, աժդահա քարերը եկել, լցվել են գերեզմանի մեջ։ Ես ուզում եմ իմ հարազատների գերեզմանը սարքեմ, բայց այդ քարերը անհնար է ձեռքով տեղափոխել»։

Այս մասին Oragir. News-ը զրուցեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի հետ, որը խոստացավ լուծում տալ այդ հարցին:

«Ջրերի մասով վերջերս գնացել ենք այդտեղ, հանդիպել ենք քարի գործարանների տերերի հետ, կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացրել, տրակտորով ջրերի ուղղությունը փոխել ենք, առու ենք սարքել, որտեղով կհոսեն այդ ջրերը։ Իսկ շինաղբի մասով ամենօրյա հսկողություն ենք իրականացնում և արձանագրություններ ենք կազմում, երբ հայտնաբերում ենք։ Տեղեր կան, որտեղ տարիներ շարունակ շինաղբ է կուտակվել, մենք էլ չենք կարող մաքրել»,- ասաց նա։

Նշենք, որ Oragir.News-ի զանգին ի պատասխան՝ մեզ ասացին, որ կկապվեն քաղաքացու հետ, արձանագրություն կկազմեն, ու առաջիկայում խնդրին որևէ լուծում կտրվի։ Արդյունքները ևս Oragir.News-ը պատրաստ է հրապարակել։

Կից ներկայացնում ենք շինաղբով ծածկված գերեզմանոցի լուսանկարները:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը