Ներքին 8 ամիս առաջ - 20:55 06-01-2026

Միքայել սրբազանի գործով պատրաստվում ենք դիմել Եվրադատարան․ Արա Զոհրաբյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պատրաստվում ենք ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել նաև միջազգային ատյաններ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Միքայել սրբազանի գործով մենք արդեն հիմա անցել ենք կալանքի հատվածին, և արդեն Եվրոպական դատարան դիմելու փաթեթ ենք նախապատրաստում։ Մինչև փետրվարի 4-5-ը կդիմենք»,- տեղեկացրեց նա։

Նա նմանատիպ որևէ նախադեպ չի հիշում, երբ պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված ստիպված են եղել դիմել միջազգային դատական ատյաններ։

«Ես միայն հիշում եմ, որ եկեղեցու նկատմամբ նման հալածանքներ եղել են Խորհրդային Միության ժամանակ՝ 30-ական թվականներին։ Կարծես թե մենք հիմա ունենք նույնի կրկնությունը»,- նշեց փաստաբանը։

Անդրադառնալով Թալինի եկեղեցում այսօր տեղի ունեցածին՝ նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ օրենքները և միջազգային իրավունքը արգելում են պետական իշխանությանը խառնվել եկեղեցու ներքին գործերին, ինչպես նաև խոչընդոտել ծեսերի կատարմանը։

«Այն, որ Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե է այս գործընթացը կազմակերպում և ինքն է պատասխանատու հակաեկեղեցական այս քաղաքականության համար, դա փաստ է․ նա իշխանական իր ամբողջ լծակներն օգտագործում է եկեղեցու դեմ։ Հիմա նա իբրև թե հանդես է գալիս որպես քրիստոնյա, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, մինչդեռ մինչև այս նա իրեն չի դրսևորել որպես Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ․ նա այն բարի հող չէ, որ պետք է բարենորոգի եկեղեցին»,- ընդգծեց փաստաբանը։

Նա հիշեցրեց՝ եկեղեցին ունի ինքնակառավարման համակարգ, որը պետք է հարգվի։ Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, մի կողմ թողնելով երկրի համար կարևորագույն խնդիրները, որոնց ուղիղ պատասխանատուն է, թիրախավորել է եկեղեցին՝ իբր բարենորոգելով այն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը