Ներքին 6 ամիս առաջ - 17:37 05-01-2026

Սա մեր ազգի պառակտում է, եկեղեցու կազմաքանդում. հարցում

Փաշինյանի և եկեղեցու հարաբերությունների լարվածությունը շարունակում են մնալ հանրային քննարկումների կենտրոնում։ Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում բարենորոգման գործընթաց սկսելու մասին ծրագիրը ավելի սրեց իրավիճակը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել՝ հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն իրոք ուզում է բարենորոգել հայ եկեղեցին, թե՞ այլ նպատակներ ունի։

Քաղաքացիների մի մասը չէր ցանկանում անդրադառնալ թեմային, իսկ ոմանք բուռն արձագանքեցին։

«Ես բարենորոգումներ չեմ տեսնում։ Սա մեր ազգի պառակտում է, եկեղեցու կազմաքանդում։ Միայն այն խոսքը, որ եկեղեցին վերածվել է չուլանների, արդեն ամեն ինչ պարզ էր»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ անցորդ հակառակ տեսակետն ուներ․ «Այո, առանց իրեն, ոչ մի լավ բան չի լինելու։ Ինքն ամեն ինչը սկսել է, մինչև վերջ էլ գնալու է»։

Եղան մարդիկ, ովքեր հրաժարվեցին դիրքորոշում հայտնել․ «Ես գլուխ չեմ հանում տենց բաներից»,– ասաց մի տղամարդ։

Մի կին Նիկոլ Փաշինյանի անունը չէր ուզում լսել. «Ուզում ա մուսուլմաններին բերի մեր տերտերների տեղը դնի։Չգիտեմ՝ ճիշտ եմ, թե չէ։ Թող Աստված իմանա»։

Մեկ այլ կին ընդգծեց եկեղեցու պատմական դերը մեր ժողովորդի և մեր երկրի կյանքում․ «Մեր եկեղեցին միշտ հզոր է եղել, հաղթող է եղել։ Ժողովուրդը միշտ եկեղեցու կողքին է կանգնել։ Միջին դարերից մեր եկեղեցու սպասավորները գիտնականներ ու փիլիսոփաներ են եղել։ Մեր եկեղեցին մեծ ապագա ունի, մեր ժողովուրդը մեծ ապագա ունի։ Եկեղեցուն թող հանգիստ թողնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը