Արտաքին 8 ամիս առաջ - 19:15 04-01-2026

 Հազարավոր մարդիկ մնացել են Հունաստանի օդանավակայաններում՝ օդային տարածքի խափանման պատճառով

Հունաստանը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը, խափանման պատճառով օդային վերահսկիչները չեն կարողացել կապ հաստատել օդում գտնվող ինքնաթիռների հետ։ Գրում են հունական լրատվամիջոցները։

Աթենքի միջազգային օդանավակայանը ամենաշատն է տուժել, իսկ Սալոնիկի օդանավակայանը ամբողջությամբ փակվել է։ Որոշ չվերթներ չեղարկվել են։

Իտալիան, Թուրքիան և Կիպրոսը օգնություն են ցուցաբերել իրավիճակը կարգավորելու համար։ Շատ ինքնաթիռներ, որոնք պետք է ժամանեին Հունաստան ստիպված են եղել ուղությունը փոխել և վայրէջք կատարել այլ երկրներում։

Այս շրջանը համարվում է օդանավակայանների համար ծանրաբեռնված, քանի որ մարդիկ վերադառնում են ձմեռային արձակուրդներից, երբ օդանավակայանները սովորաբար ընդունում են օրական ավելի քան 600 չվերթ։ Այս իրավիճակը առաջացրել է մեծ խուճապ և անհանգստություն ուղևորների շրջանում։

Որոշ չվերթներ աստիճանաբար փորձում են վերսկսել թռիչքը, սակայն դեռ շատ ուղևորներ սպասում են մինչև իրենց չվերթերը կիրականացվեն կամ գտնեն այլընտրանքային ճանապարհ։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում

Ձեզ գուցե հետաքրքրի