Ներքին 6 ամիս առաջ - 16:10 30-12-2025

Ինչպես վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններում

ՆԳՆ-ն վարքականոններ է տարածել վարորդների համար, թե ինչպես վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններում: ՆԳՆ-ն այս մասին տեսանյութ է հրապարակել։

Ըստ այդմ՝ վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով, պահպանեն տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակեն կամ փոխեն արագությունը, վարեն մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:

«Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ, սրահի գորգը: Դա կօգնի բարելավել ձգողականությունը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:

Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:

Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված:

Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված