Ներքին 6 ամիս առաջ - 15:09 29-12-2025

Բիզնեսմե՞ն, թե՞ քաղաքական գործիչ․ ով է Տիգրան Ավինյանն՝ իր կարծիքով

Իմ ընտանիքը 90-ականներից զբաղվել են բիզնեսով և հաջող է զբաղվել, չենք բոողոքում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին, թե ինքն իրեն ավելի շատ բիզնեսմե՞ն է համարում, թե՞ քաղաքական գործիչ, հաշվի առնելով այն, որ ըստ մի շարք լրագրողական հետաքննությունների՝ Ավինյանի ընտանիքի բիզնեսը վերջին տարիներին բարգավաճում է և արտոնություններ տանում։

«Իմ պաշտոնյա լինելու բերումով՝ իմ ընտանիքը որոշակի հստակ սահմանափակումներ է ինքն իր համար պարտավորվել վերցնել, որպեսզի տարբեր ոլորտներում, որտեղ կա իմ ներգրավվածությունը, իմ ազդեցությունը, շահերի բախման իրավիճակ չստեղծվի։ Ես քաղաքական գործիչ եմ և 2017-ից զբաղվում եմ ավելի շատ քաղաքականությամբ»,- ասաց քաղաքապետը, ապա հավելեց,- «90-ականներից իմ ընտանիքը բիզնեսով զբաղվել է, շատ հաջող է զբաղվել, չենք բողոքում։ Եվ հիմա էլ փորձում ենք հնրավորինս չմտնել այն դաշտեր, որտեղ իմ պաշտոնավարումը կարող է խանգարել այդ բիզնեսին»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը