Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:53 04-11-2021

Ի պաշտպանություն Սահակաշվիլիի ևս մեկ ընդդիմադիր քաղաքական գործիչ հացադուլ կհայտարարի

Ընդդիմադիր «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության մեծամասնական ցուցակով Թբիլիսիի Մթածմինդա շրջանում պատգամավորի թեկնածու Իրակլի Գոգուաձեն հացադուլ է հայտարարել՝ պահանջելով 34 օր բանտում հացադուլի մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշիլիին տեղափոխել քաղաքային կլինիկա:

Գոգուաձեն հացադուլը կանցկացնի Ռուսթավելի պողոտայում, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։ Նա ասել է, որ չի ուտելու, քանի դեռ Սահակաշվիլիին չեն տեղափոխել քաղաքային կլինիկա:

Ավելի վաղ նույն պահանջով հացադուլ սկսելու մասին հայտարարել էր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոստարիան։ Պատգամավորը հայտարարել է, որ կմնա խորհրդարանի շենքում և միայն ջուր կխմի այնքան ժամանակ, քանի դեռ Սահակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 բանտից քաղաքային կլինիկա չեն տեղափոխի։