Ներքին 6 ամիս առաջ - 15:30 27-12-2025

Որքանո՞վ է վաճառվել «Վանաձոր-Քիմպրոմի» տարածքը․ համայնքապետարանը թաքցնում է

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ «Վանաձոր Քիմպրոմի» տարածքի վաճառքից խոշոր գումար է փոխանցվել Վանաձոր համայնքի բյուջե: Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարին ուղղված երկու գրավոր հարցումներով արդեն երկրորդ շաբաթն է՝ փորձում ենք տեղեկություններ ստանալ համայնքային բյուջե մուտք եղած գումարի հիմքերի, փոխանցողի, գումարի չափի և օգտագործման նպատակի վերաբերյալ:

Մեր համառ պնդումներից հետո համայնքապետարանն ի վերջո գրավոր պատասխանով հաստատել է, որ «Վանաձոր Քիմպրոմի» հետ կապված վաճառքի գործարքից համայնքի ֆոնդային բյուջե է մուտքագրվել օրենքով սահմանված հողի կադաստրային արժեքը։ Օգտագործման նպատակի վերաբերյալ էլ նշվել է, թե մուտքագրված գումարները ծախսվում են ըստ համայնքի ավագանու կողմից ընդունված տվյալ տարվա բյուջեի ծախսային ուղղությունների։ Մյուս հարցերը՝ գումարի չափի, գումարը փոխանցողի, գործարքի մանրամասների վերաբերյալ, թողնվել են անպատասխան:

Oragir.News-ն արդեն երրորդ գրավոր հարցումն է ուղարկել համայնքապետի պաշտոնակատարին, պատասխանը ստանալուն պես՝ այն նույնպես կհրապարակի։

Մինչ այդ կապ հաստատեցինք 2021 թվականից «Վանաձոր Քիմպրոմի» սնանկության կառավարիչ Սամվել Հարությունյանի հետ: Վերջինս վաճառքի գործարքի վերաբերյալ հայտնեց, որ տարածքում չափագրման աշխատանքներ կատարելու համար «Վանաձոր Քիմպրոմի» կողմից լիազորագիր է տրվել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, իսկ որպես գույքի տնօրինող՝ մնացած գործարքներն արդեն բանկի կողմից են կատարվել:

«Մնացած հարցերը կխնդրեմ «Արդշինբանկի» հետ, որովհետև իրենք են արել այդ ամբողջը: Դատարանի որոշում գոյություն ունի՝ 2016 թվականի, ամբողջը տրված է «Արդշինբանկի» տիրապետմանը: Ես որ եկել եմ կառավարիչ, «Վանաձոր Քիմպրոմն» արդեն գոյություն չուներ. որ գույքն արգելանքի տակ չէր, մինչև 21 թվականն արդեն վաճառվել էր, իսկ մնացածը՝ գրավադրված մասով, բանկինն էր. գույք, շենքեր որ մնացել էին, արտադատական կարգով հանձնված էր բանկին՝ պարտքի դիմաց»,- փոխանցեց Հարությունյանը:

«Արդշինբանկի» պատասխանն ստանալուն պես այն ևս կհրապարակենք:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը