Ներքին 7 ամիս առաջ - 12:38 26-12-2025

Ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում. սպասվում է ձյուն

Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբրի 26-ին, դեկտեմբերի 27-ի գիշերը առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ու առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։

Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից