Արտաքին 5 տարի առաջ - 19:17 10-10-2021

Եվրոպայում վառելիքային ճգնաժամ է սպասվում անոմալ ցուրտ ձմռան պատճառով․ Jyllands-Posten

Եվրոպական երկրներում առաջիկա ձմեռը խստաշունչ կլինի, ինչը կհանգեցնի էներգետիկ պաշարների դեֆիցիտի: Այս մասին գրում է դանիական Jyllands-Posten թերթը:

Հոդվածում ասվում է, որ «սիբիրյան սառնամանիքները» կարող են Եվրոպա գալ հաջորդ ձմռանը, ինչպես 2018 թվականի փետրվարին, երբ մայրցամաքը ծածկված էր «Հարթմուտի» անտիցիկլոնով, որը ստացել էր «Արևելքի հրեշ» մականունը:

Հրապարակման հեղինակը`լրագրող Փոուլ Լարսենը, ընդգծում է, որ նույնիսկ ջերմաստիճանի մի փոքր նվազումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի արժեքի զգալի բարձրացման: Բանն այն է, որ էլեկտրաէներգիան, ի թիվս այլ բաների, ստանում են բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններում, որոնց պաշարները վերջին տասնամյակում ամենացածր մակարդակի վրա են`72%:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա