Ներքին 7 ամիս առաջ - 16:08 23-12-2025

Եթե փորձեք վիրավորել՝ մեկին հազարապատիկը ստանալու եք․ Գևորգ Ստեփանյան

«Սիրելի երևանցիներ, փաստենք, որ փոքրամասնության կողմից ընտրված՝ 9 % ձայն ստացած քաղաքապետը և նրա կցորդ, քույր «Հանրապետություն» կուսակցությունը ձեր համար 2026 թվականի հունվարին պատրաստել են նոր նվերներ՝ թանկացումների տեսքով։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամի թվարկենց դրանք՝ գույքահարկը, տրանսպորտը, աղբահանությունը, տեղական տուրքերը, կարմիր գծերը, հիշեցնելով, որ վերջինս դատարանները համարել են ոչ իրավաչափ։ Նա նշեց, որ մայրաքաղաքի գերեզմանատների պահպանման համար համապատասխան ՀՈԱԿ-ին 2025 թվականին 53 մլն դրամ էր հատկացվել, այս տարի երեք անգամ շատ՝ 133 մլն դրամ։

«Ինչի՞ համար, որ այդ աշխատակիցներն աշխատանքային ժամին Մայր Աթոռի տարածքում Վեհարան գրավելու ցանկություն հայտնեին, և նման լկտի պահվածք ունենային։ Վերջում, Տիգրան Ավինյանին հիշեցնեմ, որ «լոճվել», «քուչա» բառերը և այստեղ ինչ-որ արտասովոր բառ էլ կա՝ «ապերավատ լինելը» դա՝ ժամանակին՝ փողոցային դպրոց կար, որի առաջին դասարանի առաջին կիսամյակից դուք դուրս եք մնացել և մի փորձեք, ձեր տարիքայինը թույլ չի տալիս։ Եկեք, նորմալ խոսենք։ Իսկ եթե փորձեք վիրավորել, ապա մեկին հազարապատիկը ստանալու եք»,-ասաց Գևորգ Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին