Ներքին 7 ամիս առաջ - 12:14 22-12-2025

Երախտագիտություն՝ ո՞ւմ անունից. Վահե Հովհաննիսյան

Եթե երկրի վարչապետը կարող է «երախտագիտություն հայտնել» Իլհամ Ալիևին, ապա «հոգևորական» գաուլայթերների տասնյակն էլ կարող է օրհնել Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանի բենզինը Հայաստանում։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Սա խաղաղության պրոցես չէ, սա լոգիստիկ այլընտրանքի մասին չէ, սա տնտեսական դիվերսիֆիկացիայի հարց չէ։ Սա կոնկրետ որոշում է՝ ստորացնելու մի ամբողջ ժողովրդի, որի վերջնարդյունքը պիտի լինի ներքին կյանքի ամբողջական վերահսկումն Ադրբեջանի կողմից։ Մենք շատ մոտ ենք այն բանին, որ Հայաստանի քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, գիտական և այլ կարևոր ոլորտների բոլոր որոշումների կայացման մեխանիզմները լինեն Բաքվում և Անկարում ձեռքում։

Մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում։

Մենք դեռ կարող ենք այս ընթացքը թույլ չտալ, բայց դրա սուր գիտակցումը պետք է լինի ազգային էլիտայի մոտ։ Եվ իհարկե, այդ գիտակցումից հետո՝ վարքագծային փոփոխությունը։

Նա մասնավոր անձ չէ, և նրա հայտնած «երախտագիտությունը» հնչում է հայ ժողովրդի անունից, և այդ ժողովուրդը պիտի ռեակցիա տա՝ կա´մ հավանություն, կա´մ մերժում։

Պետական ինստիտուտները, քաղաքացիական ինստիտուտները, քաղաքական համակարգը և հասարակությունը պետք է հստակ դիրքորորոշում հայտնեն՝ ընդունելի՞ է երախտագիտություն հայտնել մեկին, ով վերջին մի քանի տարում մի ամբողջ սերնդի մահվան պատճառ է դարձել, հայաթափել է Արցախը, հիմա, այս պահին ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գյուղերը, պղծում գերեզմանները։

Իրար վրա գցելով չէ, «ես ի՞նչ կարամ անեմ» ասելով չէ։ Ընտրության հարց է, որին ամեն մեկս պետք է մասնակցենք։

Ի վերջո մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին