Ներքին 3 տարի առաջ - 19:03 10-09-2022

Դավիթ Բաբայանը պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության համար պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր Արցախի Հանրապետության ամենաառաջին հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Մայրություն» կազմակերպությունը, ինձ պարգեւատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության համար պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը և նրա ղեկավար Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին՝ իմ համեստ աշխատանքի բարձր գնահատման համար։

Մայրը սուրբ հասկացություն է մեզ համար, մեր ժողովրդի համար։ Արցախցի մայրերը, հայ մայրերը ոչ միայն օջախի պահապաններն են, այլև Հայրենիքի պահապանները, հերոսներ, ովքեր, չնայած բոլոր ողբերգություններին ու վշտերին, չեն կորցնում հավատը, տոկունությունն ու գեղեցկությունը։

Աստված օրհնի ձեզ՝ բոլորիդ»:

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը
10:30 Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարածքում ուկրաինական հարվածների թիրախների ցանկի թարմացման մասին