Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով
copy image url

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

Ներքին 3 տարի առաջ - 13:03 05-07-2021

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.

Ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Սաշուր Հրայրի Քալաշյանին պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով»,-ասված է հրամանագրում: