Ներքին 9 ամիս առաջ - 22:19 19-12-2025

ՔՊ-ն Գյումրիի բյուջեի հաստատմանը դեմ քվեարկեց

Գյումրիի ավագանու այս տարվա վերջին նիստին ավագանու խմբակցությունները, բացի ՔՊ-ից, հաստատեցին քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը 2026 թվականի բյուջեն։ 7 մլրդ 582 մլն դրամ է կազմում Գյումրիի 2026 թվականի բյուջեն։ Նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 400 մլն-ով։

2026 թվականի բյուջեից 2 միլիարդ դրամ կհատկացվի քաղաքի ենթակառուցվածքների հիմնանորոգման և վերակառուցման համար։ «2026 թվականի համար մենք ունենք փողոցաշինական ծրագրերի 3 փաթեթ` 2025 թ. կիսատ թողնված փողոցները(թվով 20)։ Կիսատ մնացած 20 փողոցներից 13-ը այս տարի ավարտում ենք, իսկ մնացած 7-ը հաջորդ տարում կհասցնենք ավարտին։

2025-ի ծրագրով նախատեսված փողոցներն էլ(18) 2026 թվականին ենք անելու։ 2026 թ. առանձին սուբվենցիոն ծրագիր ենք ներկայացրել(21փողոց)»,-հայտարարեց Գյումրիի քաղաքապետարանի փորձագետ Կնյազ Մանասյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է կոմունալ բաժնի պետի պաշտոնը։

2026-ի բյուջեից նախատեսվում է 20%-ով ավելացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը 20%-ով։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամները այս հարցը վերածեցին հարցուպատասխանի։

ՔՊ-ական Քնարիկ Հարությունյանն հայտարեց. «2025 թ. սեպտեմբերի 29-ի դրությամբ աշխատում են 68 գործակալ քաղիրավական պայմանագրով և 30 ծառայություն մատուցող։ Ես ուզում եմ հասկանալ, թե ովքե՞ր են այդ մարդիկ։ Իհարկե կարող ենք ողջամիտ կասկածներ ունենալ, որ այդ մարդիկ ծանոթ-բարեկամներ են։ Ուզում եմ հասկանալ դուք իրենց ՕԳԳ-ն գնահատե՞լ եք, թե ոչ, ի՞նչ են անում այս մարդիկ, ինչո՞վ են զբաղված և ինչու՞ են այս մարդիկ աշխատավարձ ստանում»։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը շեշտեց, որ քաղաքապետարանում չկան արտոնյալներ։

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
19:40 Ռազմական ու քրեական հանցագործ զինվորին Հայաստանն անկասկած հանձնելու է Բաքվին՝ «որպես բարի կամքի դրսևորում»
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին
21:45 Արթիկում պայմանագիր են կնքել ավագանու անդամի հետ․ նա նաև փոխքաղաքապետի զարմիկն է. ահազանգ
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին